«London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Clubclass անգլերեն դպրոցների ներկայացուցիչ (Մալթա, Լոնդոն) Կատյա Լուպալենկոն պատասխանում է irates.am-ի հարցերին:
-Որքանո՞վ են արդյունավետ կրթական փոխանակման ծրագրերը, երբ արտերկրում ուսանած շատ մասնագետներ, կա՛մ նախընտրում են չվերադառնալ իրենց հայրենիք, կա՛մ էլ՝ վերադառնալով, չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք:
-ՈՒսանողները շրջագայում են, կարողանում ձեռք բերել որոշակի մասնագիտական փորձ, և այդ ամենը նրանք համատեղում են: Տեղի է ունենում մշակույթների փոխանակում: Մենք ուսանողներ ենք ունենում Ասիայից, Եվրոպայից, Կովկասից, տարբեր երկրներից: Clubclass-ն առաջարկում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ, ոչ թե որոշակի մասնագիտացում: Մեր շրջանավարտները սովորաբար այդ կուրսերն անցնելուց վերադառնում են իրենց երկիրը:
-Իսկ ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված:
-Պահանջարկ կա բիզնեսի, բժշկության, ինժեներիայի ոլորտներում: Հիմնականում այս մասնագիտություններն են նախընտրում:
-Ի՞նչ տարբերություններ եք նկատել հետխորհրդային երկրների ուսանողների և եվրոպացի ուսանողների միջև:
-Մեզ մոտ սովորում են ուսանողներ Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից: Կարող եմ ասել, որ նրանք խելացի են, աշխատասեր, հակված են ծանոթանալու նոր մշակույթներին և ադապտացվելու նրանց:
Հարցազրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ